17:25  ,  10 օգոստոսի, 2024

Վոլեյբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը՝ օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

Վոլեյբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը նվաճեց Փարիզի Խաղերի չեմպիոնի տիտղոսը՝ կրկնելով Տոկիո-2020-ում ունեցած հաջողությունը։

Եզրափակիչում ֆրանսիացիները 3:0 (25:19, 25:20, 25:23) հաշվով պարտության մատնեցին լեհերին։

Նախորդ անգամ երկու անընդմեջ Խաղերում տիտղոս նվաճել էր ԱՄՆ-ի թիմը Լոս Անջելես-1984-ում եւ Սեուլ-1988-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print