00:39  ,  9 օգոստոսի, 2024

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 46-րդ ռակետ, իտալացի Մատեո Առնալդիի հետ, որն առավելության հասավ 7:5, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։ 

Առնալդիի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 42-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինան, որը երկրորդ շրջանում 6:4, 1:6, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները երկրորդ շրջանում 6:2, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 94-րդ ռակետ, խորվաթ Բորնա Չորիչին։

Մոնրեալի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News