17:38  ,  29 հուլիսի, 2024

Փարիզ-2024․ Ջոկովիչը մեծ առավելությամբ հաղթեց Նադալին (տեսանյութ)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի երրորդ շրջան մենախաղում։ Սերբ թենիսիստը մրցեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որն այժմ համաշխարհային դասակարգման աղյուսակում 161-րդն է։

Ջոկովիչն առավելության հասավ երկու սեթում՝ 6:1, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե։

Երրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 45-րդ ռակետ, իտալացի Մատեո Առնալդիի եւ աշխարհի 70-րդ ռակետ, գերմանացի Դոմինիկ Կյոպֆերի դիմակայության հաղթողը։

Նադալը աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի հետ շարունակում է պայքարը զուգախաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news