22:34  ,  27 հուլիսի, 2024

Փարիզ-2024․ Ռեգբիի Ֆրանսիայի հավաքականը նվաճեց տիտղոսը

Ռեգբիի Ֆրանսիայի հավաքականը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։

Ռեգբի-7-ի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում ֆրանսիացիները 28:7 հաշվով պարտության մատնեց Տոկիո-2020-ի չեմպիոն Ֆիջիի հավաքականին։

Բրոնզե մեդալները նվաճեցին Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները, որոնք երրորդ տեղի համար խաղում 26:19 հաշվով հաղթեցին Ավստրալիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում