Ֆրանսիայիում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը մասնակցեց 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւի կանանց որակավորման փուլին եւ գրավեց 9-րդ տեղը։
Շատորու քաղաքի Ազգային կենտրոնական հրաձգարանում անցկացվող մրցաշարում Էլմիրա Կարապետյանը վաստակեց 576 միավոր՝ 60 կրակոցում խոցելով 94, 98, 93, 97, 98, 96 միավոր:
Եզրափակիչ դուրս եկան լավագույն 8 արդյունքը ցույց տված հրաձիգները:
Էլմիրա Կարապետյան հրաձգություն, ատրճանակ, 10 մետր
Ծնվել է 1994 թ. մայիսի 18-ին Երեւանում:
Ամուսնացած է, ունի որդի։
Անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան:
Էլմիրա Կարապետյանը հրաձգությամբ զբաղվում է 19 տարեկանից: 2013 թվականին առաջին անգամ մասնակցել է մեծահասակների Հայաստանի առաջնությանը եւ նվաճել ոսկե մեդալ՝ լրացրելով սպորտի վարպետի կոչման համար նախատեսված նորմատիվը, իսկ 2014 թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում: 2014-2020 թվականների Հայաստանի չեմպիոն է:
2015 թվականի Գրան Պրի մրցաշարի բրոնզե մեդալակիր է, 2018թ. Ուկրաինայի միջազգային մրցաշարի հաղթող: Նույն տարում դարձել է Եգիպտոսում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2019 թվականի Քուվեյթի Գրան Պրիի արծաթե մեդալակիր, 2020 թվականի նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր: 2019 թվականին լրացրել է միջազգային կարգ:
2021 թվականի մայիսի 20-29-ը Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը: Եվրոպայի առաջնության արդյունքով Հայաստանի առաջատար հրաձիգը նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Տոկիո-2020-ում հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը մասնակցել է 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձեւին եւ գրավեց 18-րդ տեղը՝ հավաքելով 573 միավոր:
2022 թ. հոկտեմբերի 15-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում նվաճել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի առաջին օլիմպիականը Փարիզ-2024-ում:
Եզրափակիչում խոցել է 200.9 միավոր եւ աշխարհի առաջնությունում զբաղեցրել 5-րդ տեղը:
2022 թ. Լեհաստանի բաց առաջնության ոսկե մեդալակիր է, խառը մրցաձեւում Բենիկ Խլղաթյանի հետ արծաթե մեդալակիր:
2023 թ. հունվարին Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված հրաձգության SSF GRAND PRIX միջազգային մրցաշարում Բենիկ Խլղաթյանի հետ 10մ տարածությունից, օդամղիչ ատրճանակ մրցաձեւում գրավել է երկրորդ տեղը եւ նվաճել Եվրոպական խաղերի մասնակցության իրավունք:
2023 թ. Եվրոպական խաղերում Էլմիրա Կարապետյանը Բենիկ Խլղաթյանի հետ թիմային պայքարում դարձել է փոխչեմպիոն: 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձեւում փոխչեմպիոնները գրանցել են նաեւ Եվրոպական խաղերի ռեկորդ 581 միավոր արդյունքով։
Նույն տարվա մարտին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Կարապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ 10 մետրից 60 կրակոցով պայքարում նա խոցել է 577 միավոր:
2024 թվականի աշխարհի գավաթակիր է, Բրազիլիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի