13:13  ,  27 հուլիսի, 2024

«Լիվերպուլը» հաղթեց Սլոթի նորամուտի խաղում (տեսանյութ)

Անգլիական «Լիվերպուլն» ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Փիթսբուրգ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց իսպանական «Բետիսի» հետ։

Նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Առնե Սլոթի նորամուտի խաղում «Լիվերպուլը» հաղթեց նվազագույն հաշվով։

34-րդ րոպեին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո միակ գոլը խփեց հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում