12:15  ,  27 հուլիսի, 2024

Գվարդիոլա․ Չեմ պատրաստվում եւս 8 տարի մնալ «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է մանչեսթերյան ակումբում իր ապագայի մասին։

«Ես արդեն 8 տարի «Մանչեսթեր Սիթիում» եմ եւ չեմ պատրաստվում եւս 8 տարի մնալ այստեղ, բայց դա չի նշանակում, որ ես հեռանում եմ։ Այսքան ժամանակ նույն ակումբում մի ամբողջ հավերժություն է։

Ցանկանում եմ վստահ լինել, որ հեռանալու կամ մնալու մասին որոշումս ճիշտ կլինի նաեւ ակումբի եւ խաղացողների համար։ Երբ որոշեմ հեռանալ, կհայտնեմ այդ մասին։ Չեմ բացառում, որ կերկարաձգեմ պայմանագիրը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է City Xtra-ն։

Գվարդիոլան 2016-ից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Այս ընթացքում թիմը 6 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 1 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում