17:15  ,  26 հուլիսի, 2024

Եվրոպայի Սուպերգավաթ․ «Ռեալ» - «Ատալանտա» հանդիպման մրցավարը

Շվեյցարացի մրցավար Սանդրո Շերերը կսպասարկի Եվրոպայի Սուպերգավաթւ «Ռեալ Մադրիդ» - «Ատալանտա» հանդիպումը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։ Նրան կօգնեն շվեյցարացիներ Ստեֆան Դե Ալմեյդան եւ Յոնաս Էրնին։

Շերերը 36 տարեկան է, սպասարկել է նաեւ Եվրո-2024-ի հանդիպումներ։ 

«Ռեալ» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։

Անցած մրցաշրջանում «Ռեալը» նվաճել է Չեմպիոնների լիգայի, «Ատալանտան»՝ Եվրոպայի լիգայի գավաթը։

Անցած տարի Եվրոպայի սուպերգավաթը նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր իսպանական «Սեւիլիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում