17:57  ,  25 հուլիսի, 2024

17-ամյա Միրա Անդրեեւան առաջին անգամ դուրս եկավ WTA մրցաշարի եզրափակիչ

Աշխարհի 32-րդ ռակետ Միրա Անդրեեւան դուրս եկավ Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։

17-ամյա ռուսաստանցի թենիսիստուհին 3:6, 6:3, 7:6 (7:1) հաշվով հաղթեց աշխարհի 148-րդ ռակետ, սերբ Օլգա Դանիլովիչին։

Միրա Անդրեեւան առաջին անգամ հասավ WTA մրցաշարի եզրափակիչ։

Նրա մրցակիցը կլինի աշխարհի 76-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանի եւ աշխարհի 106-րդ ռակետ, ֆրանսիացի Խլոե Պակեի դիմակայության հաղթողը։

Յասիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում