10:05  ,  19 հուլիսի, 2024

Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 58-ամյա մարզուհի

Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 58-ամյա Չժիին Ցզենը։ Չիլիի ներկայացուցիչը հանդես կգա սեղանի թենիսի մրցաշարը՝ նորամուտը նշելով Օլիմպիական խաղերում, հաղորդում է Խաղերի կայքը։

Չժիին Ցզենը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2019-ին։ 2023-ին բրոնզե մեդալակիր է դարձել Պանամերիկյան խաղերում։ 

Նա ծնվել է Չինաստանում, 1989-ից բնակվում է Չիլիում։

Փարիզի Խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում