22:55  ,  16 հուլիսի, 2024

ԵԱ․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիային՝ 1:3 (տեսանյութ)

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության C լիգայի ընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացրեց՝ Բուխարեստում մրցելով չորրորդ խմբի առաջատար Ռումինիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։ 

C լիգայի չորրորդ խմբում Ռումինիան 6 խաղում վաստակեց 18 միավոր եւ գրավեց առաջին տեղը՝ նվաճելով B լիգայի ուղեգիր։

Հայաստանի թիմը 6 խաղից հետո ունի 6 միավոր ունի եւ երրորդն է։ 

Ռումինիա - Հայաստան: 3:1 (1:0)

Չոլակու, 38, Օլար, 50, Մարկու, 74 - Խաչատրյան, 89 (Հայաստան)

Հայաստան

23. Սոֆինե Կևորկյան, 2. Միլանա Վարդանյան, 3. Նատաշա Ժամգոչյան, 6. Լարա Կազանչյան, 7. Աննա Դալլաքյան, 9. Օքսաննա Պիզլովա, 10. Մարալ Արթին (ա), 11. Վերոնիկա Ասատրյան, 15. Սվետլանա Կարագյոզյան, 17. Մանե Ներսեսյան (13. Տաթև Խաչատրյան, 72), 18. Լուսինե Կոստանյան

Պահեստայիններ՝ 1. Ալինա Պողոսյան, 12. Լիլիթ Բաբայան, 8. Էլինա Մարտիրոսյան, 19. Միլենա Սայադյան

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով