23:03  ,  15 հուլիսի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Ռուսենբորգին» (տեսանյութ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Նորվեգիայում ընկերական հանդիպում անցկացրեց «Ռուսենբորգի» հետ։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:1 հաշվով։

«Ռուսենբորգի» գոլն ավելացված երրորդ րոպեին խփեց նորվեգացի հարձակվող Նոա-Ժան Հոլմը։

Հուլիսի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդը» ստուգողական հանդիպում կանցկացնի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում