19:04  ,  15 հուլիսի, 2024

Ալվարո Մորատան կտեղափոխվի «Միլան»

Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Ալվարո Մորատան Մադրիդի «Աթլետիկոյից» կտեղափոխվի Իտալիայի փոխչեմպիոն «Միլան», հաղորդում է x.com/fabrizioromano-ն։

Իտալական ակումբը «Աթլետիկոյին» կվճարի Ալվարո Մորատայի հրաժարագինը՝ 13 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը կկնքի չորս տարվա պայմանագիր։ Այս շաբաթ նախատեսված է Մորատայի բուժզննումը միլանյան ակումբում։

Անցած մրցաշրջանում Մորատան «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել է 21 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Մորատայի տրանսֆերային արժեքը գնահատում է16 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում