18:09  ,  15 հուլիսի, 2024

Մադրիդի «Ռեալը» վերադարձել է արձակուրդից

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» վերադարձել է արձակուրդից։ Ֆուտբոլիստները բուժզննում են անցել։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կպատրասվի ամերիկյան մրցաշրջագայությանը։

Արքայական թիմը հուլիսի 31-ին Չիկագոյում կխաղա իտալական «Միլանի», օգոստոսի 3-ին Նյու Ջերսիում՝ «Բարսելոնայի», օգոստոսի 6-ին Շառլոտում՝ «Չելսիի» հետ։

Պաշտոնական մրցաշրջանը «Ռեալի» համար կմեկնարկի օգոստոսի 14-ին Վարշավայում։ Եվրոպայի սուպերգավաթի խաղում «Ռեալը» կմրցի Եվրոպայի լիգայի գավաթակիր, իտալական «Ատալանտայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում