15:18  ,  15 հուլիսի, 2024

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռուսթավիին»

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին պատրաստվող Հայաստանի գավաթակիր Երեւանի «Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպում անցկացրեց վրացական «Ռուսթավիի» հետ։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 4:2 հաշվով։

«Արարատ-Արմենիայից» աչքի ընկան Արթուր Սերոբյանը, Ալեքսիս Ռոդրիգեսը, Տենտոն Յեննեն ու Էրիկ Օկանսին։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Քիշնեւի «Զիմբրուի» հետ։

Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 1-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում