00:44  ,  14 հուլիսի, 2024

«Նոային» է միացել Իմրան Օուլադ Օմարը

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել Նիդերլանդների ներկայացուցիչ Իմրան Օուլադ Օմարը։

26-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել հոլանդական «Հերենվենի» մինչև 19 տարեկանների թիմում, «Դեն Բոսխում», Սլովակիայի «Տրենչինում», ռուսական Վոլգոգրադի «Ռոտորում»,  Թբիլիսիի «Լոկոմոտիվում» ու «Դինամոյում»։ 

Վրաստանի բարձրագույն լիգայում մեր թիմի նորեկն անցկացրել է 81 խաղ ու դարձել 31 գոլի հեղինակ։ Իմրան Օուլադ Օմարը «Նոա» է տեղափոխվել Հապոելի «Բեր Շեվայից», որի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում