Ցանկանում եմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:
Ցանկանում եմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել: Մինչեւ այժմ Եվրոպայի Սուպերգավաթի «Չելսիի» եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչի «Աթլետիկի» դեմ խաղերը թարմ են իմ հիշողության մեջ: Ցանկանում եմ նաեւ հաղթել Չեմպիոնների լիգան եւ դառնալ աշխարհի չեմպիոն: Դժվար պահերին ես սկսում եմ ավելի շատ աշխատել»,- Ֆալկաոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» կազմում դարձել է Եվրոպայի սուպերգավաթակիր եւ տիրացել Եվրոպայի լիգայի գավաթին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում