23:49  ,  10 հուլիսի, 2024

Եվրո-2024. Նիդերլանդներն ու Անգլիան ոչ ոքի ավարտեցին առաջին խաղակեսը (տեսանյութ)

Նիդերլանդների եւ Անգլիայի հավաքականները ոչ ոքի ավարտեցին Դորտմունդում ընթացող Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպման առաջին խաղակեսը՝ 1:1:

7-րդ րոպեին անգլիացիների դարպասը գրավեց գերմանական «ՌԲ Լայպցիգում» հանդես եկող ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Չավի Սիմոնսը (տեսանյութ

18-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ

Ընդմիջում է։

Նիդերլանդներ․ Վերբրյուգեն, Վան Դեյք, Ակե, Դե Վրեյ, Դյումֆրիս, Սխոուտեն, Մալեն, Սիմոնս, Ռեյնդերս, Դեպայ, Գակպո։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոքեր, Սթոունզ, Տրիպիեր, Մայնու, Գեհի, Ռայս, Սակա, Ֆոդեն, Բելինգեմ, Քեյն։

Այս զույգի հաղթողը հուլիսի 14-ին եզրափակիչում կմրցի Իսպանիայի թիմի հետ, որը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով