01:14  ,  10 հուլիսի, 2024

Եվրո-2024. Յամալը՝ Իսպանիա - Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը ճանաչվեց Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի Իսպանիա - Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող։ Նա գոլի հեղինակ դարձավ 21-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 1:1:

Յամալը դարձավ Եվրոպայի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։

Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Ֆրանսիային եւ եզրափակիչում կսպասի Նիդերլանդներ - Անգլիա զույգի հաղթողին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով