00:53  ,  10 հուլիսի, 2024

Եվրո-2024. Իսպանիան կամային հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ, Ֆրանսիան ավարտեց պայքարը (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում եւ 12 տարի անց դարձյալ կխաղա տիտղոսի համար։

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ

21-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը, որը հեռվից կատարած հարվածով գրավեց ֆրանսիացիների դարպասը (տեսանյութ)։ Նա Եվրոպայի  առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։

25-րդ րոպեին իսպանացիների գրոհը եզրափակեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան   Դանի Օլմոն, որի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց ֆրանսիացների խաղացող,  «Բարսելոնայի» պաշտպան  Ժյուլ Կունդեն (տեսանյութ)։ Հետագայում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում գոլը գրանցվեց Օլմոյի անվան դիմաց։

Ֆրանսիան հուլիսի 14-ին եզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Անգլիա դիմակայության հաղթողի հետ։

Եվրո-2012-ի եզրափակիչում Իսպանիան 4:0 հաշվով հաղթել էր Իտալիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով