07:39  ,  5 հուլիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Էմիլիանո Մարտինեսը՝ հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո, վիդեո)

Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ճանաչվեց Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Արգենտինա - Էկվադոր հանդիպման լավագույն խաղացող։

Նրա երկու սեյվերի շնորհիվ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 4:2 (տեսանյութ): Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

Արգենտինան կիսաեզրափակիչում կհանդիպի Վենեսուելա - Կանադա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English