19:58  ,  18 հունիսի, 2024

Մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը չի մասնակցի ԲՐԻԿՍ Խաղերին հայ մրցավարի փոխարեն ադրբեջանցի նշանակելու պատճառով

Հայաստանի ներկայացուցիչ, գեղարվեստական մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը հրաժարվել է մասնակցել Թաթարստանի մայրաքաղաք Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ Խաղերին:

«Սկզբում գլխավոր մրցավար էր նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը։ Հետո փոխեցին։ Հիմա գլխավոր մրցավարն Ադրբեջանից է։ Հայաստանն էլ հրաժարվեց։

Ինձ հրավիրել էին մասնակցել «Небесная грация» ասոցիացիայից, բայց Հայաստանի սպորտի նախարարությունից ուղարկեցին պաշտոնական նամակ, որտեղ գրված է, որ ԲՐԻԿՍ Խաղերը նախատեսված չեն 2024թ․ մրցումային օրացույցով»,- ասել է Սիլվա Սարգսյանը «Матч ТВ»-ին։

Գեղարվեստական մարմնամարզության մրցումները կանցկացվեն հունիսի 20-22-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում