18:16  ,  18 հունիսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» եւ «Ուրարտուի» մրցակիցները

Տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիայի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Հայաստանում։

«Ուրարտուի» մրցակիցը կլինի էստոնական «Տալլինա Կալեւը»: Առաջին հանդիպումը տեղի կունենա Տալլինում։

Առաջին հանդիպումները տեղի կունենա հուլիսի 11-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 18-ին։

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով