12:46  ,  18 հունիսի, 2024

Մ-17 ԵԱ․ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

Հովհաննես Հովհաննիսյանը նվաճել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության տիտղոսը երկամարտում։

Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել 61կգ քաշային կարգում եւ երկամարտում հավաքել է 234 (107+127) կգ։ 

Մ17 Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ է դուրս եկել նաեւ 49 կգ քաշային Սպանդար Վարդանյանը, որը երկամարտի 179 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում ցույց է տվել 80 կգ արդյունք, հրում վարժությունում՝ 99 կգ: 

Այս առաջնությունում Հայաստանը ունի 11 մասնակից:

Ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորած պատանեկան հավաքականի կազմում Մ17 Եվրոպայի առաջնությունում կպայքարեն նաեւ Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Աշոտ Գասպարյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Գրիգոր Ղազարյանը (96 կգ) եւ Հարություն Հովհաննիսյանը (102 կգ):

Աղջիկների պայքարում կմասնակցեն՝ Քրիստինե Բաբայանը (40 կգ), Նատալյա Սարգսյանը (59 կգ), Մերի Միսակյանը (64 կգ), Նարեկ Առաքելյանը (+81 կգ):

Առաջնությունը կավարտնի հունիսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում