12:10  ,  18 հունիսի, 2024

Մբապեի համար դիմակ կպատրաստեն

Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») առաջիկա հանդիպումներում հանդես կգա պաշտպանիչ դիմակով։ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման վերջին րոպեներին Մբապեն ցատկի ժամանակ դեմքով բախվել էր մրցակցի ուսին եւ վնասվածք ստացել։ Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթել էր Ավստրիային։

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է, որ Մբապեն բուժօգնություն ստանալուց հետո կվերադառնա Ֆրանսիայի հավաքականի մարզումային ճամբար։ Առաջիկա օրերին նա կստանա բուժում, սակայն չի վիրահատվի։ Նրա համար կպատրաստվի դիմակ։

Մբապեն x.com/KMbappe էջում արած գրառմամբ դիմակի ձեւի վերաբերյալ գաղափարներ է խնդրել։ Նրա գրառումը մի քանի ժամում ունեցել է 22 միլիոն դիտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում