Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է սաուդյան թիմում տեսնել 38-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին, որն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է իսպանական «Սեւիլիայից», հաղորդում է AS-ը։
Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Ալ Նասրի» մարզական տնօրեն Ֆերնանդո Իերոն։ Ռամոսն առաջարկներ ունի նաեւ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ից եւ Թուրքիայից։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է 37 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Ռամոսն ու Ռոնալդուն միասին հանդես են եկել Մադրիդի «Ռեալում» 2009-2018-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում