11:33  ,  18 հունիսի, 2024

Էրիգաիսին՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում անցկացվող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումն ապահովել է հնդիկ Արջուն Էրիգաիսին, որը նախավերջին տուրում հաղթել է Մուրզին Վոլոդարին եւ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր։

Նախավերջին տուրի մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի․

Հայկ Մարտիրոսյան - Շանթ Սարգսյան

Ամին Տաբատաբայ - Ռոբերտ Հովհաննիսյան

Սամուել Սևյան - Մանուէլ Պետրոսյան

Մաթիաս Բլյուբաում - Բոգդան-Դանիել Դյակ

Սամուել Սևյանը, Ամին Տաբատաբայը և Բոգդան-Դանիել Դյակն ունեն 4.5-ական միավոր միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում