11:15  ,  18 հունիսի, 2024

Դեշամի 100-րդ հաղթանակը Ֆրանսիայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը 100-րդ հաղթանակն է տարել Դիդիե Դեշամի ղեկավարությամբ։ Ֆրանսիացի մասնագետն ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում անցկացրել է 154 հանդիպում։

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթել է ավստրիացիներին։

Հաջորդ հանդիպումը Ֆրանսիայի հավաքականը կանցկացնի հունիսի 21-ին՝ մրցելով Նիդերլանդների թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում