09:39  ,  18 հունիսի, 2024

Մբապեն քթի վնասվածքից հետո հոսպիտալացվել է

Ավստրիայի հավաքականի հետ խաղում 86-րդ րոպեին քթին հարված ստանալուց եւ փոխարինվելուց հետո Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հոսպիտալացվել է Դյուսելդորֆում, հաղորդում է L'Équipe-ը։

Բուժզննումը լուրջ խնդիրներ չի ախտորոշել։ Վիրահատության անհրաժեշտություն չկա։ Չի բացառվում, որ 25-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Նիդերլանդների թիմի դեմ երկրորդ տուրի խաղին, որը հունիսի 21-ին է։

Եվրո-2024-ի առաջին խաղում Ֆրանսիան ավստրիացիներին հաղթել էր 1:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում