29-ամյա հոլանդացի կենտրոնական հարձակվող Սեմ Հենդրիկսը և 29-ամյա բոսնիացի կենտրոնական պաշտպան Տարիկ Իսիչը հեռացել են Հայաստանի չեմպիոն «Փյունիկից», հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:
Նրանց պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ:
Սեմ Հենդրիկսը «Փյունիկին» էր միացել 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում: Նա Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հետ մասնակցել է 28 հանդիպման, դարձել 6 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Տարիկ Իսիչը «Փյունիկին» էր միացել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, մասնակցել է 6 հանդիպման, որից մեկը գավաթի խաղարկությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում