23:50  ,  13 հունիսի, 2024

Մարկ Գեւորգյանը տեղափոխվեց «Հանովեր»

19-ամյա գերմանահայ ֆուտբոլիստ Մարկ Գեւորգյանը Ավստրիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լիֆերինգից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Հանովեր», հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

Գերմանիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի նախկին պաշտպանը հանդես կգա «Հանովերի» մինչեւ 23 տարեկանների թիմում, որը ներկայացնում է երրորդ Բունդեսլիգան։

Transfermarkt-ը Մարկ Գեւորգյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում