16:31  ,  13 հունիսի, 2024

Էդին Տերզիչը հեռացավ «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից

41-ամյա գերմանացի Էդին Տերզիչը հեռացավ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

«Մեր թիմի հետ 2021-ի Գերմանիայի գավաթը նվաճած, 2023-ին Բունդեսլիգայում երկրորդ տեղը գրաված եւ 2024-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած մարզիչն ակումբի ղեկավարությանը խնդրել է անհապաղ խզել պայմանագիրը։ Քննարկումներից հետո նրա խնդրանքը բավարարվել է»,- նշվում է «Բորուսիայի» հաղորդագրությունում։

Գերմանիայի ավարտված առաջնությունում «Բորուսիան» գրավել է 5-րդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English