11:15  ,  13 հունիսի, 2024

NBA. «Բոստոնը» երրորդ հաղթանակը տարավ «Դալլասի» նկատմամբ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի եզրափակիչում տեղի ունեցավ երրորդ հանդիպումը։ «Բոստոն Սելթիքսը» «Դալլաս Մավերիքսի» խաղահրապարակում առավելության հասավ 106:99 հաշվով՝ շարքի հաշիվը դարձնելով 3:0:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Քայրի Իրվինգը («Դալլաս»)՝ 35 միավոր։ «Մավերիքսի» առաջատար Լուկա Դոնչիչը վաստակեց 27 միավոր։

«Բոստոնի» կազմում ամենարդյունավետն էր Ջեյսոն Թեյթումը՝ 31 միավոր։ Ջեյլեն Բրաունը վաստակեց 30 միավոր։

Չորրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 15-ին Դալլասում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English