09:09  ,  13 հունիսի, 2024

Մեսին կարիերան կավարտի «Ինտեր Մայամիում»

Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է կարիերան ավարտել ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

«Այո, «Ինտեր Մայամին» կլինի իմ վերջին ակումբը։ Ես սիրում եմ խաղալ ֆուտբոլ եւ հիմա ավելի մեծ հաճույք եմ ստանում դրանից, քանի որ ավելի քիչ ժամանակ է մնում իմ կարիերայում»,- Մեսիի խոսքը մեջբերում է  ESPN-ը։

Մեսին 2023-ի ամռանն է միացել «Ինտեր Մայամիին», որի կազմում մասնակցել է 29 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում