23:25  ,  12 հունիսի, 2024

«Յուվենտուսն» ունի նոր գլխավոր մարզիչ

«Բոլոնիայի» նախկին գլխավոր մարզիչ Տիագո Մոտան գլխավորեց Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է իտալական ակումբի կայքը։ Պաշտոնը թափուր էր իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի հեռացումից հետո։

«Շատ ուրախ եմ ստանալ նոր փարձառություն այսպիսի մեծ ակումբի հետ։ Շնորհակալ եմ ղեկավարությանը, որը վստահում է սեւ-սպիտակ գուների հպարտությունը պահպանելու իմ հավակնություններին»,- ասել է Մոտան։

41-ամյա իտալացի մասնագետը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2018-ին։ Նրա վերջին ակումբը եղել է ֆրանսիական ՊՍԺ-ն։ Նույն թվականին Մոտան գլխավորեց ՊՍԺ-ի մինչեւ 19 տարեկանների թիմը։ Մեկ տարի աշխատելուց հետո նա տեղափոխվեց իտալական «Ջենոա», իսկ 2021-2022 թվականներին գլխավորեց «Սպեցիան»։

2022թ․ սեպտեմբերին Մոտան գլխավորեց «Բոլոնիան», որն Իտալիայի ավարտված առաջնությունում գրավել է 5-րդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում