18:29  ,  12 հունիսի, 2024

Պորտուգալացի Ֆերնանդու Սանտուշը գլխավորել է Ադրբեջանի հավաքականը

Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը գլխավորել է Ադրբեջանի հավաքականը, հաղորդում է AFFA-ի կայքը։

69-ամյա մասնագետը Պորտուգալիայի հավաքականը գլխավորել է 2014-2022 թվականներին, 2016-ին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, 2019-ին՝ Ազգերի լիգայի գավաթը։

2023-ին Ֆերնանդու Սանտուշը եղել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, այնուհետեւ գլխավորել է թուրքական «Բեշիկթաշը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում