19:57  ,  11 հունիսի, 2024

Եվրո-2024-ում ամենաներկայացված ակումբները

Եվրո-2024-ում ամենաներկայացված ակումբները կլինեն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթն» եւ Իտալիայի չեմպիոնի Միլանի «Ինտերը»։

«Մանչեսթեր Սիթիից» Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Ֆի Ֆոդենը, Կայլ Ուոքերը, Ջոն Սթոունզը (բոլորը՝ Անգլիա), Ռուբեն Դիաշը, Բերնարդու Սիլվան եւ Մատեուս Նունիեսը (բոլորը՝ Պորտուգալիա), Կեւին Դե Բրույնեն եւ Ժերեմի Դոկուն (երկուսն էլ՝ Բելգիա), Յոշկո Գվարդիոլը եւ Մատեո Կովաչիչը (երկուսն էլ՝ Խորվաթիա), Ռոդրին (Իսպանիա), Մանուել Ականջին (Շվեյցարիա) եւ Նաթան Ակեն (Նիդերլանդներ)։

«Ինտերից» հայտավորված են իտալացիներ Նիկոլո Բարելան, Ալեսանդոր Բաստոնին, Ֆեդերիկո Դիմարկոն, Դավիդե Ֆրատեզին եւ Մատեո Դարմիանը, ֆրանսիացիներ Բենժամեն Պավարն ու Մարկուս Տյուրամը, հոլանդացիներ Դենզել Դյումֆրիսն ու Ստեֆան դե Վրեյը, թուրք Հական Չալհանօղլուն, ալբանացի Կրիստիան Ասլանին, շվեյցարացի Յան Զոմերը եւ ավստրիացի Մարկո Արնաուտովիչը։

12-ական ֆուտբոլիստներով ներկայացված կլինեն Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։ «Բավարիան», «ՌԲ Լայպցիգն» ու «Բարսելոնան» ներկայացված կլինեն 11-ական խաղացողներով, Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերն» ու Լոնդոնի «Արսենալը»՝ 10-ական ֆուտբոլիստներով, իտալական «Յուվենտուսն» ու «Ռոման», անգլիական «Լիվերպուլն» ու չեխական «Սլավիան»՝ 9-ական ֆուտբոլիստներով։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում