12:14  ,  11 հունիսի, 2024

Ֆրենկի դե Յոնգը բաց կթողնի Եվրո-2024-ը

Նիդերլանդների հավաքականի եւ «Բարսելոնայի» 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը բաց կթողնի Եվրո-2024-ը, հաղորդում է այդ երկրի ազգային թիմի մամուլի ծառայությունը։ Նա ոտնաթաթի վնասվածքը ստացել էր ապրիլի 21-ին «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում (2:3) եւ դեռ խաղադաշտ դուրս չի եկել։

Դե Յոնգը չի հասցնի վերականգնվել մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը։ Ժամանակից շուտ խաղադաշտ դուրս գալը կարող է հանգեցնել նոր վնասվածքի։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Խմբային փուլում Նիդերլանդների հավաքականը կմրցի Ֆրանսիայի, Լեհաստանի եւ Ավստրիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում