11:11  ,  11 հունիսի, 2024

Եվրո-2024. Ամենաթանկ կազմ ունեցող հավաքականների տասնյակը

Transfermarkt-ը ներկայացրել է Եվրո-2024-ի մասնակից ամենաթանկ կազմ ունեցող հավաքականների տասնյակը։ Առաջին տեղում է Անգլիայի հավաքականը, որի 26 խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,52 միլիարդ եվրո։

  1. Անգլիա՝ 1,52 միլիարդ եվրո
  2. Ֆրանսիա՝ 1,23 միլիարդ եվրո
  3. Պորտուգալիա՝ 1,05 միլիարդ եվրո
  4. Իսպանիա՝ 966 միլիոն եվրո
  5. Գերմանիա՝ 851 միլիոն եվրո
  6. Նիդերլանդներ՝ 845 միլիոն եվրո
  7. Իտալիա՝ 706 միլիոն եվրո
  8. Բելգիա՝ 585 միլիոն եվրո
  9. Դանիա՝ 416 միլիոն եվրո
  10. Ուկրաինա՝ 379 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում