20:36  ,  4 հունիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Յանիկ Սիները դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները մրցեց աշխարհի 10-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ եւ առավելության հասավ  6:2, 6:4, 7:6 (7:3) հաշվով։

«Ռոլան Գարոսի» ավարտից հետո Յանիկ Սիները կդառնա աշխարհի առաջին ռակետ։

«Ռոլան Գարոսի» գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը ծնկի վասվածքի պատճառով դուրս է մնացել պայքարից եւ Պրոֆեսիոնալ թենիսիստների դասակարգման աղյուսակում կնահանջի երկրորդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news