01:51  ,  31 մայիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովի սենսացիոն պարտությունը

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը սենսացիոն պարտություն կրեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Հայ թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 145-րդ ռակետ, սլովակ Յոզեֆ Կովալիկի հետ, որը հասավ կամային հաղթանակի առաջին երկու սեթում պարտվելուց հետո՝ 4:6, 4:6, 6:4, 6:3, 6:4։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 31 րոպե։

Հաջորդ շրջանում Կովալիկի մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news