09:39  ,  30 մայիսի, 2024

Մբապե․ Իմ ընտանիքը երկրպագում է «Միլանին»

Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Իտալիայում կարիերան շարունակելու դեպքում կընտրի միայն «Միլանը»։

«Ես միշտ ասել եմ, որ եթե մի օր տեղափոխվեմ Իտալիա, ապա կխաղամ միայն «Միլանում»։

Մանկության տարիներին ես «Միլանի» մեծ երկրպագու էի։ Հիմա էլ դիտում եմ նրանց բոլոր հանդիպումները։

Իմ ընտանիքը երկրպագում է «Միլանին»»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։

Մբապեն հունիսի 30-ին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ՊՍԺ-ից։ Սպասվում է, որ նա 5 տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում