23:25  ,  28 մայիսի, 2024

Կարեն Գրիգորյանը՝ Cherry Blossom Classic-ի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է ԱՄՆ-ում անցկացված 11th Cherry Blossom Classic շախմատային մրցաշարի հաղթող։

Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Մրցաշարին մասնակցել է նաև միջազգային վարպետ Աննա Սարգսյանը, որը վաստակել է 5.5 միավոր և զբաղեցրել է 7-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում