23:40  ,  27 մայիսի, 2024

NBA-ի կրկնակի չեմպիոնը մահացել է քաղցկեղից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կրկնակի չեմպիոն, «Փառքի սրահի» անդամ, լեգենդար Բիլ Ուոլթոնը մահացել է 71 տարեկանում քաղցկեղից, հաղորդում է ESPN-ը։

Բիլ Ուոլթոնը հանդես եկել է «Պորտլենդում», «Լոս Անջելես Քլիպերսում» եւ «Բոստոնում»։

NBA-ի տիտղոսները Բիլ Ուոլթոնը նվաճել է 1977-ին եւ 1986-ին։ Նա ճանաչվել է լիգայի եւ փլեյ-օֆֆի եզրափակիչի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ 1996 Բիլ Ուոլթոնը ընդգրկվել է լիգայի բոլոր ժամանակների 50 լավագույն բասկետբոլիստներից թվում։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում