01:04  ,  24 մայիսի, 2024

Մբապեն 18 միլիոն եվրոյով առանձնատուն է գնել Մադրիդում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն 18 միլիոն եվրոյով առանձնատուն է գնել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Լա Մորալեխա թաղամասում, հաղորդում է La Razon-ը։

Հարեւանությամբ են գտնվում «Ռեալի» նախկին խաղացող Սերխիո Ռամոսի եւ ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրի առանձնատները։

Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։

Սպասվում է, որ միայն հուլիսի 1-ին պաշտոնապես կհայտարարվի Մադրիդի «Ռեալի» հետ Մբապեի պայմանագրի մասին, որը նախատեսված կլինի մինչեւ 2029թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում