11:30  ,  20 մայիսի, 2024

Բարսեղյանը ստացել է Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը եւ ընդգրկվել խորհրդանշական հավաքականում

Սլովակիայի նորընծա չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» եւ Հայաստանի հավաքականի 30-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։

Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում` դառնալով լավագույն ռմբարկու ու ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում