22:03  ,  17 մայիսի, 2024

Սլոտը հաստատել է, որ կգլխավորի «Լիվերպուլը»

Հոլանդական «Ֆեյենորդի» 45-ամյա հոլանդացի գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հաստատել է, որ կփոխարինի գերմանացի Յուրգեն Կլոպին անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

«Ես կարող եմ հաստատել, որ նոր մրցաշրջանում կմարզեմ «Լիվերպուլը»։ Առայժմ այսքանը կարող եմ ասել»,- նշել է Սլոտը։

Այս մրցաշրջանում «Ֆեյենորդը» Սլոտի ղեկավարությամբ դարձել է Նիդերլանդների փոխչեմպիոն եւ գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում