01:25  ,  17 մայիսի, 2024

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 2:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց հետնապահ «Ալմերիային» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։

«Բարսելոնան» 79 միավորով երկրորդն է եւ 4 միավոր է առաջ երրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ «Ալմերիան» 17 միավորով վերջինն է եւ կլքի Լա Լիգան։ Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ալմերիա» - «Բարսելոնա»՝ 0:2 (տեսանյութ)

Ֆերմին Լոպես Մարտին, 14, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում