10:07  ,  15 մայիսի, 2024

«Աստոն Վիլան» 41 տարում առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում

«Աստոն Վիլան» 41 տարի անց դարձյալ իրավունք ստացավ մասնակցելու Չեմպիոնների լիգային։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից տեղափոխված խաղում չորրորդ տեղի համար պայքար մղած «Տոտենհեմը» 0:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին», ինչի շնորհիվ «Աստոն Վիլան» առաջնության ավարտից մեկ տուր առաջ 68 միավորով ապահովեց չորրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։

«Տոտենհեմը» 63 միավորով 5-րդն է եւ կմասնակցի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարին։

Չեմպիոնների լիգայում Անգլիան կներկայացնեն նաեւ լավագույն եռյակում ընդգրկված «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» եւ «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում