17:43  ,  13 մայիսի, 2024

«Մասթերս»․ Անդրեյ Ռուբլյովի սենսացիոն պարտությունը

Հռոմի «Մասթերս» մրցաշարում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 6-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը։ Երրորդ շրջանում ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 109-րդ ռակետ, ֆրանսիացի Ալեքսանդր Մյուլերի հետ եւ պարտվեց 6:3, 3:6, 2:6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 48 րոպե։

Մեկ շաբաթ առաջ Անդրեյ Ռուբլյովը նվաճել էր Մադրիդի «Մասթերսի» տիտղոսը։

1/8 եզրափակիչում Ալեքսանդր Մյուլերի մրցակիցը կլինի Նիկոլաս Խարիի (Չիլի, 24) եւ Ստեֆանո Նապոլիտանոյի (Իտալիա, 125) դիմակայության հաղթողը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news